Հալեպում ռմբակոծության հետևանքով զոհվել է հուղարկավորության թափորի 16 անդամ. կան տասնյակ վիրավորներ
ОБЩЕСТВОՍիրիայի ընդդիմադիր ուժերի կողմից վերահսկվող Հալեպ քաղաքում հուղարկավորության ժամանակ տեղի ունեցած ռմբակոծության հետևանքով 16 մարդ է զոհվել:
Ինչպես հայտնում է NBC News-ը` մեջբերելով Մարդու իրավունքների սիրիական կենտրոնի տվյալները, ռմբակոծությունն իրականացրել է կառավարական օդուժը:
Ըստ ակտիվիստների` երկու ռումբ հարվածել է հենց սգո թափորին, որը նույն շրջանում այս շաբաթ տեղի ունեցած մեկ այլ հարձակման 15 զոհերի հուղարկավորմանն էր մասնակցում:
Ակտիվիստների հալեպյան մեդիա կենտրոնի տվյալներով` զոհերի թիվը 24-ի է հասել, ինչպես նաև տասնյակ վիրավորներ կան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՄԱԿ-ի` Սիրիայի հարցերով հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրան կոչ էր արել կիրակի խաղաղ միջանցք ապահովել հումանիտար օգնության մատակարարման համար:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



