Մերկելն անժամանակ է համարել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկումը
МЕЖДУНАРОДНОЕԵվրամիության կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման հարցն անժամանակ է, բայց կարող է օրակարգում հայտնվել, եթե Մոսկվան կատարի Մինսկի համաձայնագրերը: Այդ մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը օգոստոսի 28-ին հայտարարել է ARD հեռուստաալիքի եթերում:
«Հաշվի առնելով «Միսնկի» իրագործման ընթացքը, ցավոք, ոչ»,- ասել է Մերկելը՝ ի պատասխան լրագրողի այն հարցին, թե չի եկել արդյոք պատժամիջոցները չեղյալ հայտարարելու ժամանակը:
Միեւնույն ժամանակ կանցլերը նշել է, որ Մինսկի համաձայնագրերի կատարման առաջընթացի դեպքում սահմանափակումների վերացումը «կհայտնվի օրակարգում»: «Կարեւոր է աշխատել Ուկրաինայում հակամարտության լուծման համար: Ժամանակը չի սպասում»,- Մերկելի խոսքը մեջբերել է ՏԱՍՍ գործակալությունը:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



