Սեւ թափանցիկ զգեստով Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը փայլել են MTV Video Music Awards-ի կարմիր գորգին
ФОТОՕգոստոսի 28-ին Նյու Յորքում կայացել է տարվա ամենակարեւոր մրցանակաբաշխություններից մեկը՝ MTV Video Music Awards-ը։ Հաղթող տեսահոլովակներին դեռ կանդրադառնանք, չէ որ առաջին հերթին բոլորին հետաքրքրում է, թե ինչ կերպարներ են ընտրել համաշխարհային ճանաչում ունեցող աստղերը այս կարեւոր իրադարձության համար։
Եվ իհարկե, սկսենք Քիմ Քարդաշյան-Քանյե Ուեսթ զույգից, քանզի գրեթե միշտ երեկոյի համն ու հոտը հենց նրանք են ապահովում. Քիմն իր յուրօրինակ կերպարներով, իսկ Քանյեն՝ արտասովոր հայտարարություններով։
Այսպիսով, այս անգամ Քիմը ներկայացել է սեւ թափանցիկ զգեստով, որը ցուցադրում էր մարզումների եւ Աթքինսի դիետայի շնորհիվ 30կգ նիհարած հայուհու գեղեցիկ մարմինը։
Իսկ Քանյեն եկել էր Famous գրառումով սպիտակ շապիկով եւ ոչ մի րոպե բաց չէր թողնում իր 35-ամյա գեղեցկուհուն։
Զույգի երկու երեխաները՝ 3-ամյա Նորթն ու 8-ամսական Սեյնթը մնացել էին տանը։
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Getty