Դիմահարդարման պարագաներով շուրթերին ծավալ հաղորդելու 6 պարզ միջոցներ
ФОТОԳրեթե բոլոր կանայք էլ երազում են Անջելինա Ջոլիի նման արտահայտիչ և լի շուրթեր ունենալ: Համացանցում մենք հանդիպում ենք բազմաթիվ խորհուրդների, որոնք իբր ծավալ են տալիս շուրթերին, սակայն, իրականում, փորձը ցույց է տվել, որ այդ խորհուրդներն անօգուտ են:
Այսօր մենք ձեզ հետ կկսիվենք makeup արտիստների խորհուրդներով, որոնք կօգնեն ձեզ դիմահարդարման պարագաների միջոցով ձեր շուրթերին ավելի արտահայտիչ տեսք տալ:
Մգացրեք շուրթերի անկյունները
1.Սովորականի նման քսեք շուրթերի մատիտը և շրթներկը:
2. Շուրթերի անկյունները ներկեք սև մատիտով:
3. Շուրթերի վրձնով տարածեք այդ սև գույնը շուրթերի անկյուններով և ավելի հարթեցրեք այն:
4. Այսպես ձեր շուրթերն ավելի արտահայտիչ և մեծ կերևան:
Օգտագործեք շրթներկ, շուրթերի փայլ և կոնսիլեր
-
Շուրթերի մատիտով ընդգծեք եզրերը
-
Քսեք շրթներկը
-
Ապա քսեք շուրթերի փայլը
-
Շտկեք շուրթերի շուրջը կոնսիլերի միջոցով:
Օգտագործեք չիայի և դարչինի յուղեր
-
Քսեք չիայի և դարչինի յուղերի լուծույթը շուրթերի վրա և պահեք 15 րոպե
-
Շրթներկը քսելուց առաջ շուրթերից մաքրեք յուղը:
Դարչինի յուղը լավացնում է արյան շրջանառությունը, փայլ է տալիս շուրթերին և ծավալ հաղորդում:
Շուրթերի մատիտը կարող է օգնել շտկել ցանկացած շուրթերի թերությունները և դրանց ավելի ծավալուն տեսք տալ:
Ընդգծեք շուրթերի «Կուպիդոնի աղեղը»
-
Ըդգծեք «Կուպիդոնի աղեղը»
-
Վերին շրթունքի վրա մի փոքր հայլայթեր քսեք
-
Քսեք շրթներկը
-
Մի փոքր հայլայթեր ավելացրեք ներքին շրթունքի կենտրոնական հատվածում և այդպես ծավալ հաղորդեք ձեր շուրթերին:
Ձեզ կօգնի նաև սպիտակ մատիտը
-
Սպիտակ մատիտով ներկեք շուրթերի կենտրոնական հատվածը
-
Իսկ մեկ այլ գույնի մատիտով ներկեք շուրթերի անկյունները
-
Մատով տարածեք գույները և խառնեք միմյանց հետ
-
Քսեք շուրթերի փայլը
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: