Բելգիան երկու տարում 740 մլն եվրո կծախսի ահաբեկչության դեմ մղվող պայքարում
МЕЖДУНАРОДНОЕԲելգիայի դաշնային կառավարությունը շուրջ 740 մլն եվրո Է հատկացրել ահաբեկչության դեմ մղվող պայքարի եւ նախազգուշական միջոցառումների համար: Այդ մասին օգոստոսի 29-ին հայտնել են բելգիական ԶԼՄ-ները:
«Պետք Է հստակ պատկերացնել, որ Բելգիան երբեք լրջորեն չի ընդունել խոշոր սպառնալիքը, եւ այդ բնագավառում, ինչ-որ առումով, մենք սկսել ենք մաքուր Էջից: Անհրաժեշտ Էր միջոցներ ձեռնարկել»,-ԶԼՄ-ները մեջբերում են բելգիական կառավարության ներկայացուցչի խոսքը:
Այդ գումարից արդեն իրացվել Է 640 միլիոնը, որը ծախսվել Է իրավապահ մարմինների լրացուցիչ թվով աշխատակիցների գործի դնելու, կայարանների անվտանգության ապահովման եւ հատուկ սարքավորումներ գնելու վրա: Հատկացված գումարից դեռ պետք Է օգտագործվի 100 մլն եվրո, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян
4
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



