Պատգամավորն ուզում է քաղաքապե՞տ դառնալ
ПОЛИТИКАՀոկտեմբերի 2-ին ՏԻՄ ընտրություններ կկայանան Գեղարքունիք, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում:
Երեկվանից արդեն սկսվել է թեկնածուների գրանցման գործընթացը: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի՝ դեռեւս հիմնականում համայնքի ղեկավարներն են շտապել իրենց թեկնածությունն առաջադրել: Խոսքը մասնավորապես Գեղարքունիքի մարզի Սոթք, Վարդաձոր, Վարդենիս եւ Լոռու մարզի Ստեփանավան համայնքների մասին է:
Հատկանշական է, որ Շիրակի մարզի Արթիկ համայնքի դեռեւս միակ թեկնածուն այս պահին ԱԺ պատագամավոր, անկուսակցական Մուշեղ Պետոյանն է, ում թեկնածությունն առաջադրել է Հանրապետական կուսակցությունը:
Նշենք, որ Մուշեղ Պետոյանը Մարալիկից ընտրված ԱԺ ԲՀԿ խմբակցության կազմում հանդես եկած պատգամավոր է եղել:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



