Ереван, 12.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ամեն առաջարկ չեմ ընդունում. Սոնա Շահգելդյանը անձնական բիզնեսի և նոր ֆիլմում նկարահանվելու մասին

ЛАЙФ

Life.tert.am-ը գրում է.

Tert.am Life-ի ունեցած հավաստի տեղեկություններով երգչուհի Սոնա Շահգելդյանը նկարահանվել է նոր գեղարվեստական ֆիլմում: Տեղեկությունը հաստատելու համար զրուցեցինք երգչուհու հետ: Մանրամասները՝ զրույցում: 

-Պարզվում  է, որ գեղարվեստական ֆիլմում  նկարահանվելու երրորդ փորձն եք արել: Ի՞նչ ֆիլմի մասին է խոսքը:

- Առաջին անգամ Հանրային հեռուստաընկերության նկարահանած «Մոխրոտիկ» գեղարվեստական ֆիլմն էր, որը շատ էի սիրել: Հետո հաջորդեց «Հյուսիս-Հարավ»-ը, իսկ հիմա էլ այս նոր առաջարկը: Նկարահանվել եմ Մկրտիչ Արզումանյանի նոր ֆիլմում: Շատ մեծ սիրով եմ առաջարկն ընդունել և կերպարը հասկանալուց հետո համաձայնել եմ:

-Ինչպիսի՞  կերպար եք մարմնավորել:

-Էպիզոդիկ կերպար եմ մարմնավորել: Գլխավոր հերոսը Մկոն է: Շատ տեղեկություն ֆիլմի մասին ասել  չեմ կարող, քանի որ դեռ կազմակերպիչները տեղեություն չեն տարածում:

-Ի՞նչ ժանրի է լինելու ֆիլմը:

-Կոմեդիա է: Պետք է ասեմ, որ մարդկանց ծիծաղեցնելը դա շատ դժվար գործ է ու շատ աշխատանք ու պրոֆեսիոնալիզմ է պահանջում:

-Ովքե՞ր են այս ֆիլմի Ձեր խաղընկերները:

-Լուիզայի Ներսիսյան ու Մկոն: Շատ հայտնի դեմքեր էլ են լինելու, բայց էլի փակագծերը բացել չեմ կարող:

-Ներկայանում եք նաև «Դոմինո»  սիթքոմում: Նոր եթերաշրջանի սպասի՞ հեռոուստադիտողը:

-Միանշանակ թող սպասի, քանի որ նոր եթերաշրջան լինելու է: Սցենարական զարգացումների մասին դեռ ոչինչ ասել չեմ կարող, քանի որ ես ինքս դեռ սցենարին ծանոթ չեմ:

-Նկարահնվել եք գեղարվեստական ֆիլմում, սիթքոմում, տեսահոլովակներով ու համերգներով եք պարբերաբար էկրանին երևում: Ճիշտ եք համարում, որ երգչուհին էկրանին շատ է հայտնվում:

-Ես երգչուհու, այն կերպարը չեմ, որ ամեն պատահած առաջարկ ընդունում է ու անտեղի հայտնվում էկրանին: Մինչև առաջարկը չեմ քննարկում ու հասկանում որքանով կարող եմ իրականացնել, չեմ համաձայնում: Ֆիլմերի առաջարկներ շատ հաճախ եմ ստանում, բայց հենց չձանձրացնելու փաստը հաշվի առնելով ամեն տեղ չեմ համաձայնում: Պետք է կարողանալ հետաքրքիր լինել:

-Իսկ հնարավո՞ր է, որ շուտով հեռուստադիտողը Ձեզ սկսի ընկալել որպես դերասանի, այլ ոչ երգչուհու:

-Ոչ մի դեպքում, քանի որ ես չեմ պատրաստվում թողնել երգարվեստը: Շատ սիրել եմ դերասանի աշխատանքը, սակայն դա միշտ կմնա զուգահեռ մի բան, բայց երգը միշտ կլինի առաջին հորիզոնականում:

-Իսկ ի՞նչ նորություններ սպասել երգչուհի Սոնա Շահգելդյանից:

-Բալիկիս հետ գեղեցիկ ֆոտոշարք ունեմ, որը շուտով կտեսնեն մարդիկ: Տարբեր ոճերի նոր երգեր եմ պատրաստել, որը շուտով կլսեն: Աշնանը կլինի նոր տեսահոլովակ: Համերգային շրջագայություն ունեմ Բրյուսելում և Մոսկվայում:

-Ասում են, որ նոր բիզնես եք սկսում: Ինչի՞ մասին է խոսքը:

-Այո, կա նման բան: Ներկայացնելու եմ սեփական բրենդ: Բրենդը կկրի հենց իմ անունն ու ազգանունը: Դա մի յուրօրինակ իր է լինելու, որը Հայաստանում դեռ չկա, բայց արտերկրից գողացված գաղափար էլ չի: Սրա փակագծերը ևս չեմ բացելու, սակայն կասեմ, որ շատ տարբերվող բրենդ է լինելու ու հաստատ շատերի կողմից հավանության է առժանանալու:

-Շահութաբեր կլինի բիզնեսը, ի՞նչ եք կարծում:

-Բիզնեսս  բավականին փոքր է լինելու ու շահույթի մասին առանձնապես մեծ ակնկալիքներ չունեմ: Հայաստանում նմանատիպ բիզնեսից մեծ գումարներ չի լինի: Այլ հարց, եթե խոսեինք արտասահամանի մասին:

 

-Հնարավո՞ր է, որ այլ երկիր տեղափոխվելու ցանկություն ունենաք:

-Չնայած այն փաստին, որ ընդունում եմ, որ Հայաստանում ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ, բայց մեկնել հայրենիքից  չեմ պատրաստվում, սակայն մեկնողներին էլ չեմ մեղադրում: Ամեն մարդ ինքն է որոշում իր անելիքը: Կարողանում եմ իմ քրտինքով ապրել ու շատ բան հասցնել ու բողոքներ չունեմ:

-Ինչպես հասկացանք բազմազբաղ եք: Ինչպե՞ս եք կարողանում համատեղել և ժամանակ գտնել որդու համար:

-Ամուսինս աշխատում է պետական համակարգում և ինքն էլ չի կարող օգնել ինձ տանը: Ինձ մայրս է շատ օգնում և առանց նրա հաստատ չէի հասցնի: Բալիսկիս կարողանում եմ խնամել ու տնային գործերից հասկանում եմ:

 

 

 Հարցազրույցը՝ Անահիտ Կասամանյանի

Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянса