Կամերունի շոկային ավանդույթը՝ կրծքի «արդուկում» (լուսանկարներ)
ЛАЙФԿրծքի «արդուկումը» բավական տարածված երևույթ է Կամերունում, ինչի ընթացքում դեռատի աղջիկների աճող կրծքագեղձերը դեֆորմացվում են տաք իրերի միջոցով, որ զարգացող կուրծքը ավելի հարթ տեսք ունենա,-տեղեկացնում է Past.am-ը: Բազմաթիվ կամերունցիներ վստահ են, որ իրենց դուստրերի կրծքի մեծացումը նպաստում է սեռական զարգացմանը, իսկ աղջիկների ֆիզիկական զարգացումը գրավում է հասակակիցների ու դեռահասների սեքսուալ ուշադրությունը:
Ծնողները հաճախ վախենում են, որ իրենց աղջիկները կթողնեն ուսումը, եթե հանդիպեն տղամարդու ու հղիանան: Այդ սարսափելի ծեսը սովորաբար իրականացնում են ընտանիքի կանայք անձամբ կամ բուժակների օգնությամբ: Ամեն ինչ սկսվում է սեռական հասունացման շրջանում՝ որոշ աղջիկների մոտ այն սկվում է 8 տարեկանից: Այդ սարսափելի սովորույթի հետևանքները սարսափելի են՝ սարսափելի ուռուցքներ, կրծքի քաղցկեղ, խնդիրներ երեխաներին կրծքով կերակրելու հետ:
Համաձայն վիճակագրության՝ Կամերունում ամեն 10-րդ աղջկա կուրծքը արդուկում են: Վերջերս ֆրանսիացի լուսանկարիչ Գիլդաս Պարեն գնացել էր Կամերուն ու լուսանկարել անմարդկային ծեսի զոհերին:






















