Լիտվայի ԱԳ նախարարը հանդես է եկել հակառուսական պատժամիջոցները վերացնելու դեմ
МЕЖДУНАРОДНОЕԵվրամիության կողմից հակառուսական պատժամիջոցները պետք է մնան ուժի մեջ կամ նույնիսկ ավելի խստացվեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը:
Նախորդ շաբաթ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել էր, որ պատժամիջոցները ոչինչ չեն տվել այն ոլորտներում, որոնց վրա պետք է ազդեին: Նա ընդգծել էր, որ պատժամիջոցները վնաս են հասցնում ինչպես Եվրամիությանը, այնպես էլ Ռուսաստանին:
«Եթե մենք ընդհանրապես ոչնչի չենք հասել, ապա պետք է ավելի խստացվեն պատժամիջոցները: Դա ինձ մոտ անհապաղ արձագանք է` ի պատասխան նման մեկնաբանությունների»,- ասել է Լիտվայի ԱԳ նախարարը:
ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցները կիրառում է 2014 թվականից` Ուկրաինայի հետ կապված իրավիճակի պատճառով:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян
4
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



