«Մարսել»-ը հայտարարել է ակումբն ամերիկացիներին վաճառելու մասին
СПОРТԱմերիկացի գործարար Ֆրենկ Մաքքորտը բանակցություններ է վարում ֆրանսիական «Մարսել»-ը գնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Սպորտ-էքսպրես»-ը, այդ մասին հայտարարել է ակումբի ղեկավարությունը պաշտոնական կայքի միջոցով: 63-ամյա ամերիկացին, ով մինչ այդ ղեկավարում էր բեյսբոլի «ԼոÕ ½-Անջելես Դոջերս» ակումբը, դարձել է «Մարսել»-ը գնելու միակ հավակնորդը և մինչ տարեվերջ գործարքը պետք է տեղի ունենա: Դրա մանրամասները չեն հրապարակվում:
Մաքքորտն արդեն հանդիպում է ունեցել Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի հետ, որպեսզի ներկայացնի ակումբը ֆրանսիական ֆուտբոլի բարձունք վերադարձնելու ծրագիրը:
«Մարսել»-ում է հանդես է գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



