Բակո Սահակյանը մասնակցել է Գիշիում և Ճարտարում Մոնթե Մելքոնյանի անվան նոր մարզական համալիրների բացմանը
ОБЩЕСТВОԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 29-ին այցելել է Մարտունու շրջանի Գիշի գյուղ ու Ճարտար քաղաք եւ մասնակցել այդ բնակավայրերում Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի անվան նոր մարզական համալիրների բացման հանդիսավոր արարողություններին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահը երախտագիտություն է հայտնել բարերար Վլադիմիր Ավագյանին այս կարեւոր ծրագրերն իրականացնելու համար՝ նշելով, որ մատաղ սերնդի ֆիզիկական դաստիարակությունն այսուհետ էլ լինելու է մեր պետության հատուկ ուշադրության կենտրոնում:
Միջոցառումերին ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



