Թուրքական հրետանին Քիլիսի ռմբակոծումից հետո կրակ է բացել Սիրիայում ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ
МЕЖДУНАРОДНОЕԹուրքական հրետանին պատասխան կրակ է բացել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ Սիրիայի հետ սահմանամերձ շրջանում, որտեղից ռմբակոծման էր ենթարկվել թուրքական հարավարևելյան Քիլիս քաղաքը:
Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` հիշեցնելով, որ թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին այսօր ավելի վաղ Քիլիսի ռմբահարման մասին: Ռմբակոծությունն իրականացվել է ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող սիրիական շրջանից: Քաղաքի ուղղությամբ 3 արկ է արձակվել, որոնցից մեկը պայթել է փողոցում, մյուս երկուսը` անապատում: Չորս մարդ վիրավորվել է:
Նախկինում Քիլիսը բազմիցս հրթիռակոծման է ենթարկվել Սիրիայի սահմանամերձ շրջաններից, որտեղ վերահսկողություն են իրականացնում իսլամիստները:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»
3
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
4
«В Армении установилась диктатура, которая и поглотит саму себя»: «Паст»
5
От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России



