Իսրայելցի գիտնականը լաբորատորիայում սեւ խոռոչ է ստեղծել
МЕЖДУНАРОДНОЕԻսրայելական տեխնոլոգիական ինստիտուտից գիտնական Ջեֆ Շթայնհաուերն իր լաբորատորիայում սեւ խոռոչի քվանտային անալոգն է ստեղծել: Այս մասին հաղորդում է Միր 24-ը:
Ֆիզիկոսն իր գիտափորձում սիմուլացված սեւ խոռոչ է ստեղծել, որը կարողացել է ձայն ներքաշել: Դրա համար Շթեյնհաուերը ռուբիդիումի ատոմներից լազերն ուղղել է մինչեւ բացարձակ զրո աստիճան սառեցված շրջակա միջավայրի միջով: Ընդ որում, ատոմները շարժվել են ավելի բարձր արագությամբ, քան ձայնի արագությունն է, այդ պատճառով փորձի ընթացքում ինչ-որ պահի այն դադարել է թափանցել այդ հոսքի միջով:
«Չէ՞ որ դա նույնն է, ինչ հոսանքի դեմ լողալը: Եթե գետն ավելի արագ է հոսում, քան դուք լողում եք, անպայման կսկսեք դեպի հետ շարժվել: Դա նշանակում է, որ ձայնը նույնպես հետ է մղվում սեւ խոռոչից»,- նշել է փորձի հեղինակը:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян
4
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



