Գոլս շատ գեղեցիկ ստացվեց. Հենրիխ Մխիթարյան
СПОРТՀայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Եվրոպայի լիգայի Փլեյ-Օֆֆ փուլի «Բորուսիա» - «Օդդ» (7:2) խաղը, որում դարձել է մեկ անչափ գեղեցիկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:
«Իմ գոլը շատ գեղեցիկ ստացվեց: Չնայած Դոնեցկում ինձ հաջողվել է մի քանի ոչ պակաս գեղեցիկ գոլեր: Շատ ուրախ եմ, որ 7 խաղում խփել եմ 8 գոլ: Սակայն դրա համար ես պետք է շնորհակալություն հայտնեմ թիմակիցներիս: Նրանք են դրանում ինձ օգնել:Ողջ թիմն այժմ գտնվում է հիանալի մարզավիճակում: Սակայն այս խաղից հետո պետք է սխալ թույլ տանք, չգնահատելով «Հերտա»-ին, ում հետ պետք է խաղանք առաջիկա կիրակի»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը ՝ վկայակոչելով bvb09fans.ru-ն, ասել է Մխիթարյանը:
1
Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»
2
Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»
3
Почему США так спешат? «Паст»
4
Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится:...
5
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?



