Վրաստանի Մառնեուլի շրջանում հարսանիքին 150 մարդ Է թունավորվել
ОБЩЕСТВОԳիշերը Վրաստանի Մառնեուլի եւ Ռուսթավի հիվանդանոցներ Է տեղափոխվել շուրջ 150 մարդ, այդ թվում՝ երեխաներ՝ «աղիքային սուր թունավորում» ախտորոշմամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Քվեմո Քարթլիի տարածաշրջանի վարչակազմի տեղեկատվությամբ՝ մարդկանց թունավորումը տեղի Է ունեցել Սադախլո գյուղում անցկացված հարսանիքի ժամանակ, ենթադրաբար, ժամկետանց մթերքներից: ՆԳ նախարարությունը հետաքննությունն Է սկսել սույն փաստով:
Ներկայում հիվանդանոցներում Է գտնվում ավելի քան 40 մարդ, նրանց վիճակը կայուն Է: Մնացածները տուն են ուղարկվել բժշկական օգնություն ստանալուց հետո:
Օգոստոսի լույս 30-ի գիշերը Մառնեուլի շրջանային հիվանդանոց Է այցելել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, որը զրուցել Է բժիշկների եւ տուժածների հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



