Ереван, 11.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ինչ է կատարվում երևանյան գրախանութներում. ինչ նկարներով օրագրեր ու տետրեր են վաճառում ու ինչ գնով

ФОТО
Blognews.am-ը գրում է.
 
Դուրս եկեք փողոց, գնացեք տոնավաճառ կամ խանութ, որտեղ վաճառում են գրենական պիտույքներ և ամենուր կտեսնեք նույն պատկերը. մտահոգ դեմքով ծնողներ` ձեռքներին թափանցիկ կամ կիսաթափանցիկ տոպրակներով տետրեր ու գրիչներ ու նրանց կողքից քայլող երեխաներ, որոնց մի մասը ուրախ ու ոգևորված է իր նոր օրագրով ու մատիտներով, մյուս մասն էլ ծնողներից էլ ավելի տխուր տեսք ունի, որովհետև չեն կարողացել գնել հենց իր ուզածը:
 
Ցավալի է, բայց փաստ, որ մեր երկրում գրեթե բոլոր տոները գնալով վերածվում են հոգսաբեր պարտականության և գնումների մրցավազքի:
 
Այսօր BlogNews-ը շրջել է երևանյան գրախանութներով և փորձել դպրոցական երեխա ունեցող ծնողի դիտանկյունից հասկանալ իրավիճակը, ծանոթանալ գներին, ինչու ոչ, նաև առաջարկվող գրենական պիտույքների որակին:
 
 
 Այցելեցինք և՛ բոլորին հայտնի գրախանութները, և՛ տանավաճառներ, և՛ սուպերմարկետներ ու սովորական խանութներ: Առաջինն, ինչ աչքի ընկավ, բավականինշատ էին ծնողներն, ովքեր սեպտեմբերմեկյան գնումները թողել էին վերջին օրվան: Ինչպես գիտենք, սա այնքան էլ բնորոշ չէ անհանգիստ բնավորության տեր հայերին, ովքեր ամեն առիթի դեռ ամիսներ առաջ են սկսում պատրաստվել: Հարցի պատասխանը փորձեցինք ստանալ ծնողներից: Գնումները վերջին օրվան թողնելու պատճառն ամենևին էլ ծնողների զբաղվածությունը չէ. այս ամենն ունի մեկ պատճառ`սոցիալական:
 
«3 երեխա ունեմ դպրոցական: Ամեն մեկին նոր պայուսակ, ամեն առարկայից հատուկ տետրեր, գրքերի կազմեր, գրիչ, կարկին, մատիտ, սոսինձ, ռետին ու հազար բան: Շատ դժվար է, թանկ է ամեն ինչ: Մտածեցի թողնեմ վերջին օրվան, կարող է մի քիչ էժանացնեն, բայց համարյա չի էլ էժանացել, միայն վազվզող ծնողների թիվն է ավելացել»,- ասաց տոնավաճառներից մեկում մեզ հանդիպած ծնողներից մեկը:
 
Այս պատկերը չկար միայն մի քանի թանկարժեք գրախանութում, որտեղ ծնողներին գներն էլ չէին հետաքրքրում, նրանք անհրաժեշտ պարագաների ցուցակները տալիս էին վաճառող-խորհրդատուներին, վերջիններս ամեն ինչ գտնում, դասավորում էին զամբյուղում, մնում էր միայն վճարել ու խանութից դուրս գալ: 
 
 
Հաջորդ հարցը, որը մեզ հետաքրքրում էր դա գների համեմատությունն էր:
Քաղաքի կենտրոնում գտնվող գրախանութներում գրենական պիտույքները բավականին թանկ էին ծայրամասերի գրախանութների համեմատ: Օրինակ` այստեղ օրագրերի արժեքները սկսվում էին 800 դրամից և հասնում էին մինչև 1500 դրամ: Իսկ տոնավաճառներում նույնիսկ 300 դրամանոց օրագիր կարելի էր գտնել:
Բարակ տետրերի գները տատանվում էին 50-100 դրամի սահմաններում, ինչպես վաճառողներից մեկն ասաց` կախաված թղթի որակից, գույնից և կազմի հաստությունից: Նույն չափանիշներից, բայց արդեն նաև  էջերի թվից էլ կախված` որոշվում են ընդհանուր տետրերի գները: Դրանք էլ տատանվում են 200-800 դրամի սահմաններում: 
Ինչպես մեզ ներկայացրեցին`գրենական պիտույքներից շատերը հստակ գին չունեն, մեծ մասի գինը որոշվում է արտաքին տեսքից կախված:
 
Օրինակ զավեշտալի է, որ արտասահմանյան աստղերի, հայտնի ֆուտբոլիստների ու ամեն տեսակ հելո քիթիների նկարներով օրագրերն ավելի թանկ են, քան հայկականները, որոնց վրա պատկերված են  մեր հերոս զինվորները, հայ մեծերը և մեր ազգային արժեք Արարատ լեռը: Մեգան Ֆոքսի նկարով օրագիրը արժե 900 դրամ, մեր զինվորների նկարներով օրագիրը` 400 դրամ: Բայց ուրախացրեց այն, որ վաճառողներն ասում էին` դրանք են ամենաշատը սպառվողները:
 
«Մեր հայերը ամեն ինչի մեջ պիտի հայկականը տեսնեն: Գալիս հարցնում են Արցախից տեսարժան վայրերի, «Պապիկ-տատիկ» նկարով տետրեր, հայ երգիչների ու Հենրիխ Մխիթարյանի նկարներով օրագրեր: Ավելի շատ դրանք են առնում, քան ուրիշ  նկարներով»:
Մեր հարցին, թե չենք տեսնում Քիմ Քարդաշյանի նկարով օրագիր, սպառվե՞լ է, թե՞ընդհանրապես չի եղել, վաճառողը ծիծաղելով ասաց.
«Դե Քիմն էլ ա մերը էլի, հայ ա: Քիմի նկարով օրագիր չեն հարցնում, բայց, որ լինում ա, առնում են  շատերը»: 
 
 
 
 
Գրենական մյուս պարագաների գները ևս կախված են բացառապես արտաքին տեսքից: Որքան գունավոր, աչքի ընկնող, փայլփլուն, այնքան ավելի թանկ: 
 
 
Ծնողների խոսքով ամենաթանկը դպրոցական պայուսակներն են: Մի քիչ բարձր որակովները կարող են հասնել մինչև  20.000 դրամի: Իսկ 5000- 7000 դրամանոցները գրքերի ծանրությանը հազիվ մինչև տարվա կես են դիմանում:
Վաճառողներից մեկն ասաց, որ այս տարի ամենալավը  վաճառվում են  աղջիկների  համար նախատեսված «մեծական»  պայուսակները:
 
 
 
Ամփոփելով մեր լսածն ու տեսածը, կարող ենք ասել, որ միայն պայուսակի ու գրենական պիտույքների վրա ծնողները ծախսում են 20.000- 50.000 դրամ (1 երեխայի համար): Սրա մեջ են մտնում նաև դպրոցների կողմից պահանջված առարկաների հատուկ տետրերը: 
 
 
Պատրաստեց` Անի Հակոբյանը
Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянса