Վրաստանի վարչապետը մեկօրյա պաշտոնական այցով մեկնել Է Ադրբեջան
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին օգոստոսի 31-ին մեկօրյա պաշտոնական այցով մեկնել Է Ադրբեջան, որտեղ կանցկացնի մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ:
«Այցի ընթացքում պարոն Կվիրիկաշվիլին հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, ինչպես նաեւ վարչապետ Արթուր Ռասիզադեի հետ: Բանակցությունները կանցկացվեն ինչպես դեմառդեմ, այնպես Էլ ընդլայնված ձեւաչափով»,- «Նովոստի Գրուզիա»-ին հայտնել են Վրաստանի կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունում:
Նախնական տվյալներով՝ կողմերը կքննարկեն Էներգետիկական ու տրանսպորտային հարցեր, ինչպես նաեւ տարածաշրջանի հակամարտությունները:
Պաշտոնական այցի ընթացքում Վրաստանի վարչապետին ուղեկցում են փոխվարչապետ, Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն, ինչպես նաեւ արտաքին գործերի փոխնախարար Գիգի Գիգիաձեն:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян
4
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



