Բժիշկները պատմել են, թե ինչու է ձմերուկ ուտելն այդքան օգտակար (լուսանկարներ)
ФОТОՅուրաքանչյուր կտոր ձմերուկ իիր մեջ միկրոտարրեր, հակաօքսիդներ և վիտամիններ է պարունակում, որոնք այդքան օգտակար են մարմնի համար: Բայց դրա մասին չգիտես թե ինչու ոչ ոք չգիտի: AdMe.ru-ն ներկայացրել է ձմերուկի օգտակար հատկությունների մասին:
Սիրտ
Լիկոպինը հզորագույն հակաօքսիդանտ է, որը դրական է ազդում սրտի վրա: Ձմերուկն էլ օգնում է կարգավորել շաքարի մակարդակը արյան մեջ:
Մաշկ
Վիտամին А-ն օգնում է մաշկին արագ թարմանալ, հարթ ու խոնավ լինել:
Երիկամներ
Շատերը գիտեն, որ ձմերուկը միզարտադրող հատկություն ունի: Պարզվում է, որ այն օգնում է դուրս հանել նյութափոխանակության մթերքները՝ դրա հետ մեկտեղ լուրջ ծանրաբեռնվածություն չթողնելով: Դա հատկապես հարկավոր է հաշվի առնել այն մարդկանց, ովքեր խնդիրներ ունեն միզարտադրության հետ:
Աչքեր
Ձմերուկի մեջ առկա վիտամին A-ն օգնում է աչքին դիմանալ տարիքային փոփոխություններին: Այն նաև օգնում է կանխել հավկուրությունը, որն երբեմն առաջանում է տարեց հասակում:
Շագանակագեղձ
Ըստ հետազոտության, լիկոպինը կանխում է շագանակագեղձի քաղցկեղն ու տղամարդկանց անպտղությունը:
Արյունատար համակարգ
Շնորհիվ նատրիումի և մագնեզիումի իդեալական հարաբերակցության կարգավորվում է արյան ճնշումը:
Մկաններ
Ձմերուկի մեձ L-ցիտրուլին ամինաթթու է պարունակվում, որն օգտակար է մկանների համար: Դոկտոր Ջոզեֆ Մերկոլը պարզել է, որ ձմերուկի հյութի օգտագործումը սպորտային մարզման ժամանակ նվազեցնում է մկանների ցավը, որոնք առաջանում են ուժային ծանրաբեռնվածությունից մեկ օր անց:
Թոքեր
Ձմերուկի մեջ պարունակվող վիտամին С-ն և այլ տարրեր օգնում են բարելավել թոքերի վիճակը: Այն հատկապես օգտակար է աստմայի ժամանակ:
Կմախք
Ձմերուկն օգնում է կանխել ոսկորների փխրունությունը: