Մուլտիմիլիոնատեր Քիմ Քարդաշյանը Նյու Յորքում վարձակալած առանձնատան համար չի վճարել
ФОТОԻնչպիսի հրաշքներ է գործում սոցցանցերում մեկ գովազդային գրառումը։
Տարվա ամենակարեւոր երաժշտական իրադարձություններից մեկին՝ MTV Video Music Awards 2016-ին, մասնակցելու նպատակով Նյու Յորք մեկնած Քիմ Քարդաշյանը, Քանյե Ուեսթն ու նրանց երկու երեխաները «Մեծ Խնձորում» հանգրվանելու համար ընտրել էին շքեղ առանձնատուն՝ ամսական 100 հազար դոլար վարձավճարով։
Չնայած մուլտիմիլիոնատեր Քիմի եւ նրա ոչ պակաս հարուստ ամուսնու համար սա այնքան էլ խոշոր գումար չէ (35-ամյա հայուհու ունեցվածքը գնահատվում է 150 միլիոն դոլար, իսկ 39-ամյա ռեփերինը՝ 145), բիզնես լեդի Քիմը որոշել է խնայել այդ փողը՝ առաջարկելով գովազդ տեղադրել իր սոցցանցերի էջերում։
Այսպիսով, աստղային զույգը Նյու Յորքում շքեղ առանձնատուն գտած Airbnb գործակալությանը պետք է վճարեր 300000 դոլար (մինչ Քանյեն Հյուսիսային Ամերիկայում համերգային շրջագայությունների կլինի, Քիմը որոշ ժամանակ երեխաների հետ կմնա Նյու Յորքում)։ Բայց 35-ամյա հայուհին դրա փոխարեն կարճ հոլովակ է նկարահանել շքեղ առանձնատանը, մի քանի գովաբանող խոսք ասել Airbnb ընկերության մասին ու հոլովակը տեղադրել սոցցանցերում։
Եվ վերջ, այսքանն արժեցել է 300000 դոլար։ Քիմն ու երեխաները անվճար կմնան այդ շքեղ առանձնատանը։
Աղբյուրը՝ Daily Mail