Ֆրանսիայում վախճանվել է հռչակավոր լուսանկարիչ Մարկ Ռիբուն
МЕЖДУНАРОДНОЕ93 տարեկան հասակում վախճանվել Է ֆրանսիացի հռչակավոր լուսանկարիչ, ֆոտոլրագրող Մարկ Ռիբուն: Այդ մասին օգոստոսի 31-ին հայտնել Է Figaro թերթը՝ վկայակոչելով նրա ընտանիքը:
Մարկ Ռիբուն ծնվել Է 1923 թվականին, սկսել Է լուսանկարել 14 տարեկանում: Կյանքի ընթացքում աշխատել Է Թուրքիայում, Աֆղանստանում, Ալժիրում, Պակիստանում, Իրանում, Չինաստանում, Վիետնամում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում եւ այլ երկրներում: 2008 թվականին, հասնելով 85 տարվա սահմանագծին, Ռիբուն աշխատել Է ԱՄՆ-ում, որտեղ նկարել Է Բարաք Օբամայի հաղթանակը նախագահական ընտրություններում:
Այն լուսանկարը, որը Ռիբուին հռչակ Է բերել, հաճախ համարում են «Ներկարարն Էյֆելյան աշտարակին» լուսանկարը, որն արվել Է 1953 թվականին:
Ռիբուն մահացել Է օգոստոսի 30-ին երկարատեւ հիվանդությունց հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян
4
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



