Լիբիայի ափերի մոտ եւս մոտ 3 հազար միգրանտների են փրկել
МЕЖДУНАРОДНОЕԻտալիայի առափնյա պաշտպանության ուժերը հայտնել են, որ Միջերկրական ծովում Հյուսիսային Աֆրիկայի երկրներից եկած մոտ երեք հազար միգրանտների են փրկել: Նախօրեին Լիբիայի ափերի մոտ շուրջ 6.5 հազար մարդ է փրկվել, հայտնում է BBC–ի Ռուսական ծառայությունը:
Իտալիայի իշխանությունները նշում են, որ վերջին երեք օրերին Միջերկրական ծովում՝ Լիբիայի ափերի մոտ, հայտնաբերվել ու փրկվել էին ավելի քան 10 հազար փախստական, որոնք փորձում էին Եվրոպա հասնել:
Նրանց մեծ մասը Էրիտրեայի ու Սոմալիի բնակիչներ են: Նրանցից շատերը երեխաներ են, ամենափոքրը ընդամենը մեկ շաբաթական է:
Առափնյա պաշտպանության կարծիքով միգրանտները, իմանալով որ հետագայում իրենց Սիցիլիա կուղարկեն, պարզապես Լիբիայի ափից 20 կմ հեռանում են ու այնտեղ սպասում փրկարարներին:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян
4
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



