Ռուսական «Սու 34»-ը Հալեպ նահանգում ոչնչացրել է ԻՊ-ի երկրորդ դեմքին
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի ՊՆ-ն հաստատել է «Սու 34»-ի հարվածի արդյունքում Սիրիայի Հալեպ նահանգում ԻՊ ահաբեկչական խմբավորման երկրորդ դեմքին ոչնչացնելու մասին տեղեկությունը , ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Հետախուզության մի քանի աղբյուրներով ճշտված տեղեկություններով՝ ոչնչացված ահաբեկիչներից մեկը դաշտային հրամանատար Աբու Մուհամադ Ալ Ադնանին է, որը առավել հայտնի է որպես «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «լրատվամիջոցների հետ կապերի հարցերով պաշտոնական ներկայացուցիչ»- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշում են, որ Աբու Մուհամադ Ալ Ադնանին համարվում էր ԻՊ երկրորդ դեմքը խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադիից հետո ու հայտնի էր արեւմտյան Եվրոպայի ու ԱՄՆ-ի տարածքում ահաբեկչությունների կազմակերպման իր կոչերով:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян
4
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



