ՄԽ համանախագահները սեպտեմբերի 8-ին կհանդիպեն Մոսկվայում
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օգոստոսի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ սեպտեմբերի 8-ին Մոսկվայում ԼՂ հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խորհրդակցություններ կանցկացվեն:
Զախարովան նաև նշել է, որ ծրագրված է համանախագահների հանդիպումը ՌԴ ԱԳՆ-ում գերատեսչության ղեկավարության հետ:
«Քննարկվելու են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ակտուալ հարցերը: Հատուկ ուշադրություն է ենթադրվում դարձնել պայմանավորվածությունների իրականացման ընթացքի քննարկմանը, որոնք ղարաբաղյան հակամարտության կարգավորման գագաթնաժողովներում ձեռք են բերվել Վիեննայում` մայիսի 16-ին եւ Սանկտ-Պետերբուրգում` հունիսի 20-ին», - ասել է Մարիյա Զախարովան:
Նա նաեւ նշել է, որ խոսքը ծրագրային խորհրդատվությունների մասին է, որոնք պարբերաբար անցկացվում են Վաշինգթոնում, Փարիզում, Մոսկվայում:
Զախարովայի խոսքով` հանդիպման գլխավոր նպատակը Լեռնային Ղարաբաղում կարգավորման գծով երեք երկրների ջանքերի կոորդինացումն է:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян
4
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



