Մխիթարյանն անդրադարձել է հավաքականի խաղերին. «Մեզ սպասվում է դժվարին շաբաթ, առա՛ջ, Հայաստան»
СПОРТ«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին: «Հիանալի է վերադառնալ ազգային թիմ: Առջևում Չեխիայի դեմ ընկերական խաղն ու աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական հանդիպումներն են: Մեզ սպասվում է դժվարին շաբաթ, սակայն ես պատրաստ եմ, ինչպես միշտ: Առա՛ ջ, Հայաստան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի ազգային հավաքականի ավագը:
Մլադա Բոլեսլավ քաղաքի «Մեստսկի» ստադիոնում օգոստոսի 31-ին կայանալիք Չեխիա – Հայաստան ընկերական խաղը կսկսվի Երևանի ժամանակով 21:15-ին: Այդ հանդիպումից հետո մեր թիմը կուղևորվի Կոպենհագեն, որտեղ սեպտեմբերի 4-ին կկայանա Դանիայի հավաքականի դեմ ընտրական հանդիպումը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



