Սև ամպեր Նաղդալյանի գլխին. նա վաճառել է «Սիսան բուատ»-ը .«Հրապարակ»
ПОЛИТИКА«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանն իրեն պատկանող «Սիսիան բուատ» ընկերությունը վաճառել է ռուսաստանցի գործարար Կարեն Գրիգորյանին: Սեփականատիրոջ փոփոխությունը տեղի է ունեցել հունիսի 10-ին, այսինքն՝ ապրիլյան պատերազմից հետո, երբ աղմուկ բարձրացավ Սիսիան-Գորիս ճանապարհի անմխիթար վիճակի շուրջ:
Մայիսին մամուլը գրեց, որ Հերմինե Նաղդալյանի ավտոճանապարհաշինական կազմակերպությունը վատ է նորոգել մայրուղին: Փաստորեն, այս աղմուկից հետո Հերմինե Նաղդալյանը որոշել է վաճառել ընկերությունը: Եվ սա համընկավ այն շրջանի հետ, երբ ՀՀԿ-ականների իշխանության օրոք մեծ հարստություն կուտակած Նաղդալյանի գլխին, ըստ լուրերի, սեւ ամպեր կուտակվեցին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
2
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри
5
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу



