«Ադամ Սահակյան ներկա». Խաչիկ Դաշտենցի անվան ավագ դպրոցում բացվեց Ադամ Սահակյանի անունը կրող դասարան (Ֆոտո)
ОБЩЕСТВОԵրեւանի Խաչիկ Դաշտենցի անվան N 114 ավագ դպրոցում այսօր՝ սեպտեմբերի 1-ին, բացվեց քառօրյա պատերազմում զոհված 19-ամյա Ադամ Սահակյանի անունը կրող դասարան: Դասարանի բացմանը ներկա էին Ադամ Սահակյանի ծնողները, ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը, որոնք մեկ րոպե լռությամբ հարգեցին նրա հիշատակը, այնուհետեւ մասնակցեցին Ադամ Սահակյանին նվիրված գրական ցերեկույթին: Հերոսի անունը կրող դասարնի պատերից կախված էին Ադամ Սահակյանի լուսանկարները եւ «Ադամ Սահակյան ներկա՛» գրությամբ ցուցանակ:
Հիշեցնենք, որ ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Ադամ Սահակյանը մայիսի 28-ին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նրան շնորհել է «Մարտական ծառայության համար» մեդալ:


1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



