Վարուժան Սուքիասյանը Չեխիայի հետ խաղում Հայաստանի պարտության պատճառ է համարում է արագ բաց թողնված առաջին գնդակը
СПОРТՉեխիա-Հայաստան ընկերական հանդիպումից հետո, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Չեխիայի ընտրանուց կրած պարտության պատճառ է համարում արագ բաց թողնված գնդակը, որից հետո Հայաստանի ազգային հավաքականի խաղը քանդվել է: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի լ րատվության բաժինը, Սուքիասյանը մասնավորապես նշել է.
«Վատ չէինք սկսել, բայց, ինչպես տեսաք, առաջին գոլը նվեր տվեցինք, և դրանից հետո մեր խաղը փլուզվեց։ Առջևում Դանիայի հետ կարևոր խաղն է, իսկ այս խաղում մենք հիմնականում փորձարկումներ էինք անում։ Թիմի ավագի և առաջատարի` խաղադաշտից դուրս գալը չէր կարող չազդել խաղի վրա։ Չեխիան մոբիլ և արագ թիմ է, ինչին մեր շատ ֆուտբոլիստներ ուղղակի պատրաստ չէին։ Շատ ֆուտբոլիստներ իրենց թիմերում խաղային պրակտիկա չունեն, և հենց այդ պատճառով մեզ համար կարևոր էր տեսնել, թե ով ինչ վիճակում է գտնվում։ Մխիթարյանը վնասվածք ստացավ, դեռ կտեսնենք ինչ կլինի»:
Հայաստանի հավաքականը Չեխիայի հետ ընկերական խաղում պարտություն էր կրել խոշոր՝ 3-0 հաշվով: