Հրդեհներ խոտածածկ տարածքներում
ОБЩЕСТВОՕգոստոսի 28-29-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես' Երևանի Ա. Շահինյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվել է 250 քմ բուսածածկույթ, Այվազովսկու փողոցի մոտակայքում' երկաթգծի հարևանությամբ' 600 քմ խոտածածկ տարածք, Մելիք Մելիքյան փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում' 30 քմ, Մյասնիկյան պողոտայում՝ Չաո Բամբինո մանկական սրճարանի մոտակայքում' 60 քմ:
Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Գ. Նժդեհի փողոցի թիվ 9 հասցեի մոտակայքում' 1000 քմ, Նորավան գյուղի զորավարժարանի մոտակայքում' 10 հա, Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում' 1000 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել և մարել են:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



