Պատշգամբից ընկած 2-ամյա երեխայի առողջական վիճակը կայունացել է
ОБЩЕСТВОԳյումրիում օրեր առաջ շենքի 4-րդ հարկի պատշգամբից ընկած 2-ամյա Հովհաննես Մանուկյանի մոտ դիտվում է դրական տեղաշարժ, վիճակը կայունացել է: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում գտնվող փոքրիկին շարունակում է միացված մնալ արհեստական շնչառության սարքը, սակայն երեխան արդեն ինքնուրույն է շնչում: Բժիշկների փոխանցմամբ` նա նաև կարողանում է բացել աչքերը:
Հիշեցնենք, որ երեխային օգոստոսի 25-ին տեղափոխել էին Գյումրու «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղից 15 րոպե անց՝ Երևան:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



