Արցախի նախագահականում ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի առթիվ պարգեւատրման արարողություն է տեղի ունեցել
ОБЩЕСТВОԱրցախի Հանրապետության Նախագահի նստավայրում սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ պարգեւատրման հանդիսավոր արարողություն: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահ Սահակյանը շնորհավորել է ներկաներին պետական տոնի եւ բարձր պարգեւների արժանանալու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ հայրենիքի պարգեւները նոր լիցք կհաղորդեն նրանց ծառայությանն ու աշխատանքին՝ ի շահ մեր երկրի ու ժողովրդի:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак Карапетян
3
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Полный каталог Armflix вновь доступен на Uplay



