Թուրքիայում քուրդ զինյալները պայթեցրել են ուղևորատար ավտոբուսը
ОБЩЕСТВОՍիրիայի հետ սահմանակից թուրքական Մարդին նահանգում ավտոբուսի ռմբակոծման հետևանքով 24 մարդ վիրավորվել է, այդ թվում, 10 ոստիկան: Ըստ տեղական ԶԼՄ-ների, ահաբեկչական հարձակումն իրականացրել են Քրդական աշխատավորական կուսակցության զինյալները:
Ավտոբուսը պայթել է զինյալների կողմից տեղադրված ականի վրա: Տեղական անվտանգության ուժերը սկսել են զանգվածային գործողություն` ուղղված պայթյունի կազմակերպիչների որոնմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Սույն թվականի հուլիսի կեսերից Թուրքիայի տարածքում և Հյուսիսային Իրաքում թուրքական բանակը մի շարք գործողություններ է իրականացրել Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինների դեմ: Ի պատասխան, սկսվել են ակտիվ ռազմական գործողություններ. գրեթե ամեն օր մի քանի հարձակումներ են իրականացվում թուրք ուժայինների վրա:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



