Կրեմլում հերքել են Ուզբեկստանի նախագահի` Մոսկվայում բուժում ստանալու լուրերը
МЕЖДУНАРОДНОЕՈւզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը բուժվելու նպատակով Մոսկվա չի ժամանել: Վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Պեսկովը նաև հայտարարել է, որ տեղեկություններ չունի ռուս բժիշկների` Ուզբեկստան մեկնելու մասին: «Ես կարող եմ հաստատել, որ Իսլամ Քարիմովը Մոսկվա չի ժամանել, իսկ ինչ վերաբերվում է լուրերին, թե ռուս բժիշկներ են մեկնել Ուզբեկստան, ես տեղեկություններ չունեմ»,- ասել է Պեսկովը:
Հանգստյան օրերին Ուզբեկստանի կառավարությունը հայտնել էր, որ 78-ամյա Քարիմովը ստացիոնար բուժում է անցնում, որի համար ժամանակ որոշակի կպահանջվի: Ավելի ուշ Քարիմովի դուստրը հստակեցրել է, որ նախագահը ուղեղի կաթվածից հետո գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян
4
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



