Նկարիչը ստեղծում է պատկերներ, որոնք տեսնում են անգամ կույրերը
ЛАЙФԿյանքը հետաքրքիր է, ոչ բոլորի բախտն է միշտ բերում: Շատ մարդիկ, ցավոք, զրկված են պարզ հնարավորություններից անգամ: Օրինակ՝ որոշները չեն կարողանում տեսնել այս աշխարհի գեղեցկությունը, այն պատճառով, որ կորցրել են տեսողությունը: Մարդկությունը պետք է ամեն կերպ օգնի նման խնդիրներ ունեցողներին, որպեսզի նրանք մնացածից «տարբեր» չզգան իրենց:
Ամերիկացի նկարիչ Էնդրյու Մայերսը գտել է մի հնար, որը կույրերին նույնպես հնարավորություն է տալիս զգալ գեղեցիկը, արվեստը: Նա ստեղծում է զարմանալի եռաչափ պատկերներ՝ կույրերի և թույլ տեսողություն ունեցողների համար: Դրանք հիմնականում ստեղծված են կավի մեջ խրված պտուտակներից:
Այսպիսի մեկ պատկեր ստեղծելու համար հեղինակը ծախսում է 2-3 օր և 8-10 հազար պտուտակ: Ի դեպ, էնդրյու Մայերսն աշխատելիս ընդհանրապես չի օգտվում համակարգչից, այլ աշխատանքի բոլոր էտապները զարգացնում է իր գլխում՝ մատիտով նախապատկերներ անելով գրատախտակի վրա:
Եվ այս ամենի արդյունքում հրաշագեղ մի բան է ստեղծվում, որը բառերով նկարագրել հնարավոր չէ: