Բարի լույսն արդեն աշնանային տաղավարից. մեկնարկեց «Բարի լույս» ծրագրի նոր եթերաշրջանը
ФОТОԼife.tert.am-ը գրում է.
Սեպտեմբերի 1-ին մեկնարկեց «Արմենիա» հեռուստաընկերության «Բարի լույս»- հաղորդաշարի աշնանային նոր եթերաշրջանը: Յուրաքանչյուր առավոտ հեռուստաալիքով բարի լուրերով, հետաքրքիր եւ օգտակար նորություններով ձեզ հետ կլինեն «Բարի լույս»-ի հաղորդավարներ` Գայանե Ասլամազյանը, Արտյոմ Կարապետյանը, Սիմա Բաղդասարյանը և Կարեն Ալիխանյանը:
Նշենք, որ «Բարի լույս» ծրագիրը նոր եթերաշրջանում ներկայանում է նոր ծրագրային բովանդակությամբ` հիմնական էջերը պահպանելով:
Tert.am Life-ի հետ զրույցում Գայանե Ասլամազյանը նշեց, որ կարոտած է վերադարձել աշխատանքի:
«Ճիշտ է այսօր առաջին օրն է ամառային հանգստից հետո, բայց այնքան հեշտ էր արձակուրդից հետո անցնել աշխատանքի, որովհետեւ իրականում արձակուրդ չեմ ունեցել: Ամբողջ ամառը եղել է աշխատանքային բուռն ընթացքի մեջ: Ես շատ եմ սիրում աշխատանքս եւ սիրով եմ անում այն, բացի այդ կարոտած եմ վերադարձել: Ինչպես միշտ նոր եթերաշրջանում ներկայանալու ենք նորովի` հետաքրքիր տաղավարային լուծումներով եւ ծրագրային նորություններով: Ինչպես նկատեցիք մեր տաղավարը աշնանային է»,- ասաց Գայանեն:
Տաղավարը բաժանված է երկու մասի` առաջինը նախատեսված է տեղեկատվական բաժնի համար, իսկ երկրորդում հաղորդավարները կընդունեն իրենց հյուրերին, որտեղ արդեն աշնանային շունչ կա: Իսկ ծրագրի բովանդակությանը ավելացել են նոր էջեր` նորաձեւության եւ կինոյի մասին: Շաբաթը երեք օր մասնագետները հեռուստադիտողներին խորհուրդ կտան, թե ինչ հագուստ հագնեն, ինչպես դիմահարդարվեն, ինչն է նորաձեւ ու արդիական, իսկ կինո բաժնում կինոմաններին սպասվում է մի շարք հետաքրքիր անակնկալներ:
Բացի այս «Բարի լույսր» ծրագրում լինելու է լուրերի բաժին, որը վարելու է Արեգ Գրիգորյանը:
Նյութը` Մելինե Տոնոյանի
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի