Բեռլինում նախկին համակենտրոնացման ճամբարից ոչ հեռու մարդկային մնացորդներ են գտել
ОБЩЕСТВОԲեռլինում հնագետները մեծ քանակությամբ մարդկային ոսկորներ են գտել այն վայրից ոչ հեռու, որտեղ նացիստների գիտնականները մարդկանց վրա փորձել են կատարել: Այս մասին գրում է Telegraf-ը:
Հայտնի է, որ գիտափորձերի համար մարդկային մնացորդներ էր մատակարարում բժիշկ Յոզեֆ Մենգելեն: Հնագետներն ուսումնասիրում են Բեռլինի էլիտար Դալեմ շրջանի տարածքը, որտեղ դեռեւս 2014 թվականին Բեռլինի համալսարանի վերականգնողական աշխատանքների ժամանակ ոչ մեծ քանակությամբ ոսկորներ էին հայտնաբերվել:
Հնագետները հայտարարել են, որ իրենց հաջողվել է գանգեր, ատամներ, ողնաշարի մնացորդներ եւ այլ ոսկորներ գտնել: Նրանք փորձում են պարզել հայտնաբերած ոսկորների ծագումը, քանի որ 2014 թվականին հայտնաբերվածներն այդպես էլ չեն նույնականացվել:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак Карапетян
3
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Полный каталог Armflix вновь доступен на Uplay



