ՈւԵՖԱ-ն Մխիթարյանի հետ կապված իրավիճակի մասին. Կանենք հնարավոր ամեն բան
СПОРТՕգոստոսի 28-ին Մոնակոյում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի մամուլի ասուլիսը, որին ներկա է եղել նաեւ կազմակերպության գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն։
Ինչպես տեղեկացնում է «СЭ»-ը, հարցերից մեկը հետեւյալն էր. «Դորտմունդի «Բորուսիան» Եվրոպա լիգայի խմբային փուլում կմրցի ադրբեջանական «Գաբալի» հետ։ «Բորուսիայում» է խաղում հայ ֆուտբոլիստ Մխիթարյանը։ Ինչպե՞ս պետք է նա իրեն պահի նման իրավիճակում եւ ի՞նչ կանի ՈւԵՖԱ-ն»։
«Հույս ունենք, որ ցանկացած ֆուտբոլիստ իրավունք կստանա մասնակցելու մեր մրցաշարերին՝ անկախ քաղաքացիությունից եւ ելքի իրավունք կամ վիզայի թույլտվություն ստանալուց։ Կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի այդպես էլ շարունակվի»,- ասել է Ինֆանտինոն։
«Գաբալա» - «Բորուսիա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 22-ին Բաքվում։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час



