Պուտինը՝ Կուրիլյան կղզիների մասին. Մոսկվան տարածքների առեւտուր չի անում
МЕЖДУНАРОДНОЕՄոսկվան տարածքների առեւտուր չի անում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ բանակցություններից առաջ, որոնց ժամանակ քննարկվելու է նաեւ Կուրիլյան կղզիների հարցը, հաղորդում է «Կոմերսանտը»:
«Մենք չենք խոսում ինչ-որ փոխանակման կամ վաճառքի մասին: Մենք խոսում ենք լուծումներ որոնելու մասին, որի դեպքում կողմերից ոչ մեկն իրեն պարտված չի զգա»,-ասել է Պուտինը:
Ռուսաստանի նախագահը նշել է, որ եթե Ռուսաստանին հաջողվի Ճապոնիայի հետ փոխըմբռնում գտնել, այնպիսին, ինչպիսին Տոկիոն գտել է Պեկինի հետ, կողմերը «պետք է ինչ-որ փոխզիջում գտնեն»: Ռուսաստանի իշխանությունները շատ կցանկանային «ճապոնացի ընկերների» հետ լուծում գտնել, ընդգծել է Պուտինը Bloomberg-ին տված հարցազրույցում:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян
4
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



