Այսօր կհայտարարվի Քարիմովի իրավահաջորդի անունը· Reuters
МЕЖДУНАРОДНОЕՈւզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի իրավահաջորդի անունը կարող է այսօր հայտնի դառնալ, գրում է Reuters-ը:
Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, թե Քարիմովն արդեն մահացել է:
Այսօր` սեպտեմբերի 2-ին, ինչպես հայտնել են գործակալության աղբյուրները, հայտարարվելու է նաև Քարիմովի հուղարկավորության կազմակերպմամբ զբաղվող հանձնաժողովի ղեկավարի անունը:
Քարիմովի հնարավոր իրավահաջորդների թվում գործակալությունը նշում է երկրի վարչապետ Շավկաթ Միրզոևի և նրա տեղակալ Ռուստամ Ազիմովի անունները:
Ինչպես գրում է Reuters-ը, Ուզբեկստանի Ազգային անվտանգության ծառայության նախագահ Ռուստամ Ինոյատովն ու Քարիմովի փոքր աղջիկը` Լոլա Քարիմովան, մեծ ազդեցություն ունեն, թե ով վերջնական արդյունքում կգա իշխանության:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян
4
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



