Էրդողանը Մոսկվայում կհանդիպի Ասադին. լիբանանյան մամուլ
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի վերջին Մոսկվայում կհանդիպի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է լիբանանյան As Sefir թերթը:
Ըստ հրատարակության` թուրքական եւ սիրիական նախագահների հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 18-ի եւ 22-ի միջեւ:
Լիբանանյան թերթը գրում է, որ Էրդողանի` օգոստոսի 9-ին Սանկտ-Պետերբուրգ կատարած այցի ժամանակ սիրիական պատվիրակությունը այցով գտնվել է Մոսկվայում:
Սանկտ-Պետերբուրգում Էրդողան-Պուտին հանդիպումից հետո Անկարան տրամագծորեն փոխել է Սիրիայի նախագահի ճակատագրի հարցում իր դիրքորոշումը: Թուրքիայի պաշտոնական անձինք հայտարարել են, որ Անկարան այլեւս չի պնդելու Բաշար Ասադի հրաժարականը եւ պատրաստակամություն է հայտնել աշխատել նրա հետ:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян
4
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



