Շտայնմայերն անձամբ աջակցել է, աջակցում է և կաջակցի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը. Գերմանիայի ԱԳՆ
ПОЛИТИКАԳերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն աջակցում է Բունդեսթագի բանաձևը, որում Օսմանյան Կայսրության տարածքում հայերի ջարդն անվանում է ցեղասպանություն: Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնել է Գերմանիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Մարտին Շեֆերը: Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը:
«Շտայնմայերն աջակցել է, աջակցում է և կաջակցի Բունդեսթագի բանաձևը»,- հայտնել է նա:
Շեֆերն ընդգծել է, որ ԱԳՆ-ի ղեկավարն անձամբ պատգամավոր է, դրա համար էլ փաստաթղթի ընդունումը նաև «նրան է վերաբերում»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մերկելը մտադիր չէ չեղյալ համարել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



