Ереван, 12.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Իմ կողքին պետք է լինի ողնաշարով ու ինձ իշխող տղամարդ, քանի որ 21 տարի ես եւ պապա եմ, եւ մամա. Դինա Ակոպովնա

ЛАЙФ

Life.panorama.am-ի հետ իր անձնական կյանքիի, դստերը միայնակ մեծացնելու եւ կրկին ամուսնանալու, ինչպես նաեւ աշխատանքային ծրագրերի մասին խոսել է հաղորդավարուհի Դինա Ակոպովնան:

Դինաքանի որ մշտապես աչքի եք ընկել Ձեր անկեղծ վարքագծովուստի մեր զրույցըուզում եմ սկսել հենց անձնական դաշտիցԼավագույնս ճանաչելով Դինա Ակոպովնային,ինչպիսի՞ մարդ է նաայլ կերպ ասածինքներդ Ձեզ վերլուծեք ու տվեք անկեղծնկարագիր:

- Տարիների ապրածս ինձ հասկացրեց, որ շատ ուժեղ ու շատ թույլ եմ, շուտ հիասթափվող եմ, կարող են րոպերների ընթացքում կոտրեն ինձ, միաժամանակ կյանքը գնահատող ու շուտ մերվող մարդ եմ, ով ընկերություն ասվածը շատ է սիրում:

Եթե Ձեր գրառումներին հետեւենքկնկատենքոր երջանիկ լինելով հանդերձ՝ամենաներսում տխրություն ունեքԻնչի՞ հետ է դա կապվածի՞նչն է պակասում:

- Այսօր ես ինձ համարում եմ երջանիկ մայրերի, ոչ թե կանանց շարքում: Ես երբեք չեմ վազում երջանկության հետեւից, սիրում եմ խաղաղ, առողջ ու գույներով լի կյանքը: Այո, ժամեր կամ օրեր եմ ունենում, երբ դատարկություն եմ զգում, չնայած ինձ նայողներից քչերը կմտածեն, որ դարդ ու ցավ ունեմ:

Դինադուք ամենաքննարկվողերբեմն նաեւ քննադատվող հայտնիներից եքՍա ինչո՞վեք բացատրումՁեզ սիրողները քի՞չ ենթե միշտ երեսին ճիշտն ասող մարդիկ այնքան էլչեն ընդունվում:

- Այսօր քննադատողները շատ են, բայց մեծ մասը համակարգչի հետեւում նստած վատ աուրայով դեմքեր են, ովքեր քննադատում են խոսքդ, տեսքդ, ճաշակդ, բայց դրա հետ մեկտեղ երազում են 1%-ով նմանվել քեզ: Ես միայն ընդունում եմ մասնագետի քննադատությունը, ոչ թե ամենազզվելի ու դատարկ գրությունները, որոնք տեղ են գտած այս կամ այն նյութում, միայն որպեսզի «լայքեր» հավաքեն: Ես աշխատում եմ վաստակելու համար, այլ ոչ թե ճանաչումս ապահովելու՝ դա ինձ համար չէ, չեմ սիրել ու չեմ սիրում: Իսկ իմ լսարանը, փառք Աստծո, շատ լավն են թե այստեղ, թե ԱՄՆ-ում, ի վերջո՝ չի կարող մի մարդը բոլորի համար լավը լինել:

Դինամինչ օրս շատերը զարմանքով են արտահայտվում այն փաստի վերաբերյալորբավականին մեծ դուստր ունեքԻնչպե՞ս եք վերաբերվում մարդկանց նմանարձագանքներին:

Ես մշտապես փորձել եմ եթերից հեռու պահել անձնական կյանքս: Փառք Աստծո, սիրում եմ խնամված, կանացի ու ցանկալի լինել և մոռանալ, որ մեծանում եմ եւ արդեն բավականին մեծ աղջիկ ունեմ: Սիրում եմ այն արտահայտությունը, երբ ասում են՝ «Ո՞նց Դին, 21 տարեկան աղջիկ ունե՞ս»: Անկեղծ ասեմ՝ 18-ում սիրել ու ամուսնացել եմ եւ ունեցել կյանքիս միակ լույսին՝ Իննայիս: Աղջիկս հիանալի գնահատականներով ավարտել է Երեւանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտը, արդեն ներգրավված է ներկայացումներում ու ֆիլմերում, շատ նվիրյալ է իր գործին, իսկ այժմ կյանքում առաջին անգամ սիրում է ու մեկ ամսից Աստծո օրհնությամբ պատրաստվում է ամուսնանալ:

Պատրա՞ստ եք տատիկ դառնալ, այդ կարգավիճակում պատկերացնո՞ւմ եք Ձեզ:

- Ես չեմ վախենում զոքանչ, առավել եւս տատիկ դառնալուց, որովհետեւ նորից լսելու եմ հայտնի հարցը՝ «Դին, քանի՞ տարեկան ես»: Անկեղծ ասած՝ ինձ որպես  տատիկ չեմ պատկերացնում:

Հետաքրքիր է նաեւ Ձեր ու դստեր փոխհարաբերություններըՈրքանո՞վ եք նման,որքանով՝ տարբեր:

Մենք ընկերուհիներ ենք, աղջիկս ինձ անգամ մամա չի ասում, իսկ ես մեր հարաբերությունները փորձում եմ բալանսավորել: Աղջկաս վեց ամսականից մենակ եմ մեծացրել, թեպետ ծնողներս միշտ են օգնել: Երկրորդ անգամ չեմ ամուսնացել միայն խորթություն չլինելու պատճառով: Իննան իմ կյանքի արեւն է, ում համար ապրել եմ ու պայքարել ցավից ազատվելու համար:

Անհաջող ամուսնությունից հետո կրկին երջանկություն գտնելու ցանկություն չունե՞քչէ՞որ դեռ շատ երիտասարդ եք:

Ես միշտ ասել եմ՝ իմ կյանքւոմ տղամարդ կհայտնվի այն ժամանակ, երբ աղջիկս կգտնի իր կեսին: Աղջիկս շուտով ընտանիք կկազմի, այնպես որ արդեն մտածում եմ ամուսնանալու մասին, քանի որ փեսացուների պակաս չունեմ:

Ի՞նչն եք կարեւորում տղամարդու մեջով կարող է լինել Ձեր կողքին:

- Իմ կողքին պետք է լինի ողնաշարով ու ինձ իշխող տղամարդ, քանի որ 21 տարի ես եւ պապա եմ, եւ մամա: Կողքիս տղամարդը պիտի գնահատող լինի ու հասկանա, թե ով է իր կինը, հակառակ դեպքում միշտ մենակ կմնամ:

Դինաինչ խոսքաշխատասեր եքայս ընթացքում ի՞նչ ծրագրեր ունեք եւ ինչո՞վ եքզբաղված:

Աշխատում եմ Slaqtv եւ Slaq.am-ում, ունեմ իմ սեփական նախագիծը՝ «Դինայի հետ», որն իր ձեւաչափով առաջին անգամն է իմ եթերային կյանքում: Դրա հետ մեկտեղ աշխատում եմ մայրաքաղաքի միակ ընտանեկան «Camino» ակումբում՝ որպես շոու-ղեկավար եւ հաղորդավար:

Գիտեմ, որ վերջին շրջանում հաճախ եք ԱՄՆ մեկնումհնարավո՞ր էոր մի օրվերջնականապես հեռանալու որոշում կայացնեք:

- Այո, այնտեղ գնում եմ, եթերում լինում, նկարահանվում սերիալներում ու կազմակերպում հատուկ համերգային ծրագրեր: Հիմա այնտեղ ընկերուհուս հետ ունեմ սեփական  «Stadio produchtionn» եւ շուտով պատրաստվում եմ մի քանի համերգային ծրագրերով կրկին մեկնել Լոս Անջելես: Մեկ ամսից անձամբ կհայտնեմ լավ լուրերը, առհասարակ սիրում եմ գործն իրականացնելուց հետո փաստերով խոսել: Ինչ վերաբերվում է ընդմիշտ հեռանալուն, իրականում առաջին իսկ օրից եմ մտածել ԱՄՆ-ում ապրելու մասին, բայց ես իմ հայրենիքում եմ ապրելու՝ ընտանիքիս ու աղջկաս կողքին, պարզապես երբեմն-երբեմն կմեկնեմ աշխատելու:


 

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Обучение финансовой грамотности для юных шахматистов: Idram и IDBank Юнибанк и Wildberries запустили сервис для покупок в рассрочкуУничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России «АйаКве» не признает результаты выборов: политическое объединение готовится к правовой и политической борьбе։ «Паст»ЗММК присоединился к Глобальному договору ООН«В Армении установилась диктатура, которая и поглотит саму себя»: «Паст»Самая влиятельная «фигура» государственного аппарата остается на своем месте: «Паст»Техническая ошибка или политический расчет? Как «неверные» цифры меняют картину будущего парламента? «Паст»Армянский премьер Пашинян при финансовой и политической поддержке Запада де-факто украл прошедшие парламентские выборыПочему Россия наказывает армянский народ? «Паст»Ucom запускает пакет uPlay Cinema: сотни фильмов по единой ежемесячной подписке Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»От малых шагов – к большим переменам: проекту «Сила одного драма» 6 летТрамп поздравил Пашиняна с победой на выборах в АрменииJunius возвращается — с новым турниром и ценными призамиЛевон Джилавян занял третье место на чемпионате мира по нардамВ Армении планируют закрыть УИУ «Нубарашен» и построить новое пенитенциарное учреждениеКаллас: ЕС не ужесточает санкции против Израиля из-за отсутствия единстваВ Индонезии вулкан Семеру выбросил пепел на высоту 4,9 кмЕвропейские фондовые индексы преимущественно снизились во вторникСтроительство дороги Сисиан — Каджаран имеет важное значение для развития дорожной инфраструктуры АрменииЗахарова: выборы в Армении сопровождались беспрецедентным давлением на оппозициюПочему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Раскрытие протоколов с УИК: оппозиция лидирует в регионах, «Гражданский договор» теряет позиции«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах«Конец геноцида»: в Ереване представили русское издание книги Раймона ГеворгянаАмериабанк и FMO заключили договор на 120 миллионов евро для поддержки ММСП и развития зеленого финансирования в Армении Молчать, молчать, вот так молчать… «Паст» Чтобы вместо каждого из нас решение не принимал кто-то другой. «Паст»Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст» Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет позиции. Аршак КарапетянСотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координируя его журналистскую работуИнтервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака КарапетянаВ случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – ТитовЛидерам ЕАЭС до декабря доложат варианты действий по Армении — ОверчукАрмаис Камалов удостоен ордена Святых Апостолов День благодарности клиентам в Гюмри: IDBankЗАО «Солис», управляемое компанией Amber Capital и объединяющее портфель солнечных электростанций, выпускает облигации Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст»