Կաթնաջուր գյուղում բռնկված հրդեհից 1200 հակ անասնակեր է այրվել
ОБЩЕСТВОՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը սեպտեմբերի 2-ին, ժամը 11.38-ին տեղեկություն է ստացել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Կաթնաջուր գյուղի 10-րդ փողոցի տներից մեկի տան տանիքում:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 8-րդ և 10-րդ տներին կից կառուցված անասնագոմի տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.23-ին, մարվել՝ 17.18-ին:
Այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 400 քմ և տանիքում պահեստավորված 1200 հակ անասնակեր:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



