Ֆրանսիացի ոստիկանները Փարիզի մերձակայքում զինված խելագարի են գնդակահարել
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիական Վենսեն քաղաքի ոստիկանները (Փարիզի հարավային ծայրամասը) դանակով զինված հոգեկան հիվանդ մարդու են գնդակահարել: Այս մասին գրում է AFP-ն՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրին:
29-ամյա երիտասարդը տանն է եղել, ուր մոր կանչով երկու բուժքույրեր են ժամանել՝ նրա հոգեկան առողջության վատթարացման հետ կապված օգնություն ցուցաբերելու համար: Սակայն նա դանակով հարձակվել է բուժաշխատողների վրա: Տանից փախչելով՝ նրանք ոստիկանություն են զանգահարել:
Երբ իրավապահները դեպքի վայր են ժամանել, հիվանդը դուրս է վազել բնակարանից եւ դանակի հարված հասցրել կին ոստիկանի պարանոցին: Ի պատասխան՝ ոստիկանները կրակ են բացել, ինչի հետեւանքով նա տեղում մահացել է:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ կնոջը հիվանդանոց են տեղափոխել: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»
3
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
4
«В Армении установилась диктатура, которая и поглотит саму себя»: «Паст»
5
От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России



