Պայթյուն Ֆիլիպիններում
МЕЖДУНАРОДНОЕՖիլիպինների Դավաո քաղաքում տեղի ունեցած հայթյունի հետեւանքով մահացել է առնվազն 9 մարդ, եւս 30-ը վիրավորվել է, հաղորդում է «Սինհուան»՝ վկայակոչելով տեղի ոստիկանության աղբյուրը:
Նրա խոսքով, պայթյունը որոտացել է տեղի ժամանակով 22.00-ի սահմաններում հոգեւոր ակադեմիայի մոտ գտնվող շուկայում: Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում երեւում են բազմաթիվ վիրավորներ, որոնց տեղափոխում են հիվանդանոցներ: Դեպքի վայր են ժամանել հրշեջներ ու ոստիկանական մեքենաներ:
Նշենք, որ Ֆիլիպինների հարավում չեն դադարում զինված բախումները բանակի եւ «Աբու Սայաֆ» խմբավորման գրոհայինների միջեւ: Այսպես, օգոստոսի 26-27-ին մարտերի ընթացքում ոչնչացվել է 21 գրոհային, կառավարական ուժերի 17 զինծառայողներ վիրավորվել են:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян
4
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



