Հայաստանը պաշտպանել ու պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը. Կվիրիկաշվիլի
МЕЖДУНАРОДНОЕՀայաստանը պաշտպանել ու պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, նրա դիրքորոշումն այդ առումով անփոփոխ է, իսկ մնացածը ընդամենը քաղաքական շահարկումներ են: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 3-ին, լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ մեկնաբանելով տարածված տեղեկատվությունը, թե իբր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Աբխազիայի առաջնորդի հետ:
Կվիրիկաշվիլիի խոսքով, Վրաստանում Հայաստանի դեսպանը հայտարարել է, որ որեւէ հանդիպումը, առավել եւս պաշտոնական բանակցություններ տեղի չեն ունեցել: «Հայաստանը մեր կարեւոր գործընկերն է, հարեւանը, բարեկամ պետությունը եւ այդ ուղղությամբ որեւէ ռիսկ չկա»,-ընդգծել է Գեորգի Կվիրիկաշվիլին, հաղորդում է «Գռուզիա online»-ը:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян
4
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



