Եկատերինբուրգի դատարանի որոշմամբ բլոգերը կալանավորվել է տաճարում փոքեմոն որսալու համար
МЕЖДУНАРОДНОЕԵկատերինբուրգի Կիրովի շրջանի դատարանը երկու ամսով կալանավորել է բլոգեր Ռուսլան Սոկոլովսկուն՝ տաճարում փոքեմոններ որսալու համար, հայտնում է Ura.ru-ն:
Նա մեղադրվում է ՌԴ ՔՕ երկու հոդվածներով՝ 282-րդ (ծայրահեղականություն) եւ 148-րդ (հավատացյալների զգացմունքների վիրավորում): Որոշումը հրապարակվել է դռնփակ նիստում, դատավճռի մասին տեղեկացրել է Սոկոլովսկու փաստաբանը:
2016-ի օգոստոսի սկզբին բլոգերը հոլովակ էր նկարահանել, թե ինչպես է նա տաճարում փոքեմոն որսում, որը կես միլիոն դիտում էր ունեցել: Հոլովակը զայրույթի փոթորիկ էր առաջացրել հավատացյալների շրջանում եւ հետաքրքրել իրավապահ մարմիններին: Դրանից հետո Սոկոլովսկին հրապարակել էր «Իդեալական ուղղափառ ամուսնություն» հոլովակը, որում բացահայտ ծաղրում էր իրավապահներին եւ Ռուսաստանի ուղղափառ եկեղեցին:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»
3
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
4
«В Армении установилась диктатура, которая и поглотит саму себя»: «Паст»
5
От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России



