26-ամյա Ջենիֆեր Լոուրենսը ներկայացրել է Dior պայուսակների իր նոր հավաքածուն
ФОТО«Քաղցած խաղեր» ու «Իքս մարդիկ» սերիալների աստղ 26-ամյա Ջենիֆեր Լոուրենսը ներկայացրել է Dior պայուսակների նոր հավաքածուն:

WWD-ն գրում է, որ ամերիկյան դերասանուհին շարունակում է համագործակցել նորաձեւության տան հետ:

Լոուրենսը մասնակցել է գովազդային ֆոտոշարքին ու տեսահոլովակի ստեղծմանը: Տեսահոլովակը ցույց է տալիս նկարահանումների պրոցեսը, որի հեղինակը լուսանկարիչ Պատրիկ Դեմարշելյեն էր ու Ջենիֆերին, որը պատմում է Dior պայուսակների մոդելների ոճի մասին: Նշենք, որ նոր Diorama եւ Diorever պայուսակները թողարկվել են վառ գույներով ու մետաղական փայլով կաշվով:

Գարնանը դերասանուհին դարձել էր Diorama եւ Diorever պայուսակների հավաքածուի դեմքը, իսկ հիմա ներկայացրել է դրանց նոր մոդելները, որոնք թողարկվել են 2016/2017 աշուն- ձմեռ սեզոնի համար:

1
«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»
2
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
3
План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как вла...
4
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»
5
В знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследовани...



