Թբիլիսիում Հայաստանի քաղաքացիներ են բերման ենթարկվել թմրանյութ պահելու և օգտագործելու մեղադրանքով
ОБЩЕСТВОԹբիլիսիում թմրանյութ անօրինական պահելու և օգտագործելու մեջ մեղադրվող երկու Հայաստանի քաղաքացիներ են բերման ենթարկվել:
1976թ-ին ծնված Գառնիկ Կ.-ի անձնական խուզարկության արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է 0.007788 գրամ բուպրենորֆին տեսակի թմրանյութ, իսկ Գագիկ Գ.-ի մոտ' 0.05 գրամ մետադոն տեսակի թմրանյութ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Gruzia online-ը, Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով նարկոլոգիական փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ Հայաստանի քաղաքացիները մետադոն տեսակի թմրանյութ են օգտագործել: Ապօրինի թմրանյութեր պահելու և օգտագործելու դեպքով նախաքննություն է ընթանում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



