Ադրբեջանում բանկերը ամբողջովին կասեցրել են դոլարի վաճառքը
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանում սեպտեմբերի 2-ից բոլոր բանկերը որոշ ժամանակով կասեցրել են դոլարի վաճառքը` կապված ադրբեջանական մանաթի շարունակական անկման հետ:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Ադրբեջանի ամենախոշոր բանկերը` «Փաշա բանկը», «Կապիտալ բանկը», «Յունիբանկը» եւ Ադրբեջանի միջազգային բանկը, պաշտոնապես հայտարարել են դոլարի վաճառքը կասեցնելու մասին: Ամերիկյան դոլարի վաճառքը դադարեցվել է նաեւ օդանավակայանում, բայց այս մասին պաշտոնական հայտարարություն չի եղել:
Վերջին մեկ տարվա ընթացքում ադրբեջանական մանաթը դոլարի նկատմամբ արժեզրկվել է` նախորդ տարվա սկզբին եղած մեկ դոլարի դիմաց 0.802 մանաթի փոխարեն դառնալով 1,67- 1,69 մանաթ:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян
4
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



