Ուզբեկստանի նախագահի ավագ դուստրը չի մասնակցել հոր հուղարկավորությանը
МЕЖДУНАРОДНОЕԳյուլնարա Քարիմովան` Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի ավագ դուստրը, հնարավորություն չի ունեցել հրաժեշտ տալ իր հորը և ներկա չի եղել նրա հուղարկավորությանը, գրում է segodnya.ua-ն` fergananews.com-ին հղումով:
Արդեն ավելի քան 2 տարի նա գտնվում է տնային կալանքի տակ: Հրաժեշտի արարողությանը ներկա է եղել նախագահի այրին` Տատյանա Ակբարովան և կրտսեր դուստրը` Լոլան:
Ուրբաթ երեկոյան Ուզբեկստանի իշխանությունները հայտնել էին Քարիմովի մահվան մասին: Նա մահացել է սեպտեմբերի 2-ին, հուղարկավորվել սեպտեմբերի 3-ին:
Երկրում սեպտեմբերի 3-ին եռօրյա սուգ է հայտարարվել:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



